Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։

 

Նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին...

 

Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Կան նաև հիվանդություններ, որոնց մասին մենք` կանայք, նույնիսկ մտածել չենք ուզում։ Այդ հիվանդությունների թվին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը...

 

Պետք չէ գլուխն ավազի մեջ թաղել


Գիտնականների կարծիքով գոյություն ունի մի պարզ օրինաչափություն. որքան շատ կինը տեղեկացված լինի կրծքագեղձի քաղցկեղի մասին, այնքան ավելի դյուրին կդառնա վերջինիս հայտնաբերումը հիվանդության ամենավաղ փուլում։ Այսինքն` կինը ժամանակ կունենա ընդունելու անհրաժեշտ բուժումը, որի դեպքում լավ արդյունքների հասնելու հավանականությունն է՛լ ավելի մեծ է։ Ինքնին հասկանալի է, որ նման պարագայում «ջայլամի» քաղաքականություն վարելն անտեղին է և հղի վտանգավոր հետևանքներով, քանի որ այդ հիվանդության մասին անտեղյակ լինելն ու կրծքագեղձերի վիճակին կանոնավոր կերպով չհետևելը չի փոքրացնում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

 

Ի դեպ, շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերելուն միտված ծրագրերը հովանավորվում են առողջապահության պետական մարմինների կողմից և ունեն համապատասխան կարգավիճակ։ Պետք է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի խնդրին միտված նման քաղաքականությունն իր շոշափելի արդյունքներն է տալիս։ Օրինակ, Ֆինլանդիայում, որտեղ դեռատի աղջիկներին կրծքագեղձի ինքնազննման հմտություններին ծանոթացնում են դեռևս դպրոցում, նկատելիորեն կրճատվել են կրծքագեղձի հետ կապված բարդությունները, քանի որ հիվանդության առաջնային փուլում հայտնաբերված 10 դեպքերից 9-ում նրանց կասկածները բժշկի կողմից հաստատվում են։

 

Թշնամու «դեմքը»


Կրծքագեղձի քաղցկեղն ուռուցքաբանական այլ հիվանդություններից առանձնանում է նախ և առաջ իր «հորմոնակախյալ» լինելով։ Այսինքն` այս հիվանդության պարագայում ռիսկի հիմնական գործոնը պայմանավորված է հորմոնային անհավասարակշռությամբ, որը կնոջ օրգանիզմում այլ պաթոգեն նախապայմաններից զատ առաջանում է նաև վաղ (մինչև 45 տարեկան) կամ ուշացած (55 տարեկանից հետո) դաշտանադադարի, ինչպես նաև վաղ (մինչև 12 տարեկան) կամ ուշացած (16 տարեկանից հետո) սկսվող դաշտանային ցիկլի արդյունքում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել նաև այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են կրծքագեղձի տարաբնույթ հիվանդությունները (մասնավորապես մաստոպաթիան)։ Կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև «հասակավոր առաջնածին» հղիությունը (30 տարեկանից հետո)։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը խթանող մյուս բոլոր «մեղավորներն» ասես ուլունքահատիկների նման գալիս և «շարվում են» հիմնական դրդապատճառների վրա։ Այժմ խոսենք դրդապատճառների մասին, որոնց պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերով` ծանրաբեռնված ժառանգականությունը, ռադիոակտիվ (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցությունը, գիրությունը, կրծքագեղձերի վնասվածքները, երեխային վաղաժամ կրծքից կտրելը (5 ամսից էլ քիչ), կրծքով երկարատև կերակրելը, հղիության բազմակի արհեստական ընդհատումները, կերակրի բարձր յուղայնությունը, արդյունաբերական զարգացած քաղաքներում բնակվելը և այլն։

 

Ռիսկային գործոնների նման բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ կաթնագեղձը ենթարկվում է ավելի քան 15 զանազան հորմոնների ազդեցությանը։ Կարևոր է շեշտել, որ շատ հաճախ այդ հորմոնները կաթնագեղձի վրա տարբեր ձևերով են ներազդում։ Դա գրեթե նույնն է, ինչ ստիպել 15 հոգանոց բազմաձայն երգչախմբին միաձայն երգել միևնույն տոնայնությամբ։

 

Եթե այս ամենին էլ հավելենք ռադիոակտիվ ճառագայթումը, ապա պատկերն առավել համալրված կլինի։ Կրծքագեղձի վրա ռադիոակտիվ ճառագայթման թողած անմիջական ազդեցությունը բացահայտել են ճապոնացի գիտնականները։ Բանն այն է, որ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած միջուկային ռումբերի պայթյուններից 10-15 տարի անց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը երկրում կտրուկ աճ ապրեցին։

 

Զննել, թե՞ ոչ


Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների վիճակագրական տվյալներով տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 700-800 նոր դեպք է արձանագրվում։ Հիվանդացությունը կազմում է տարեկան 30-32 նոր դեպք 100.000 կին բնակչի հաշվարկով։ Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդացության մեջ գրավում է երկրորդ տեղը` զիջելով միայն թոքի քաղցկեղին։ Իսկ կանանց մոտ այն գրավում է առաջին տեղը։ Համեմատելով ընդհանուր եվրոպական տարածաշրջանի հետ` կարելի է ասել, որ հիվանդացությունը Հայաստանում մոտավորապես համապատասխանում է միջին եվրոպական ցուցանիշներին։ Սակայն այս հիվանդությունից մահացությունը մեր հանրապետությունում ավելի բարձր է։ Սա արդեն կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։ Այսպես, եթե զարգացած երկրներում գերակշռում են հիվանդության վաղ շրջանում հայտնաբերված դեպքերը, ապա մեզ մոտ հակառակ պատկերն է, և գրեթե ամեն օր գրանցվում են բարձիթողի դեպքեր, որոնցով և պայմանավորված են մահացության առավել բարձր ցուցանիշները։ Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին հանրապետության մի շարք կլինիկաներում մամոգրաֆիկ մեթոդի և լայնորեն տարվող լուսավորչական աշխատանքների շնորհիվ բավականին շատացել են վաղ փուլում հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Սակայն այս ցուցանիշները հեռու են բավարար լինելուց։ Երևի կհամաձայնեք, որ նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին։

 

Կուրծքը կարելի է զննել դաշտանային ցիկլի ավարտից 2-3 օր անց, իսկ դաշտանադադարի դեպքում` օրացույցում ընտրել ստույգ մի օր և ամեն ամսվա նույն օրը կուրծքն ինքնազննման ենթարկել։

 

Իսկ եթե...


Եթե ինքնազննման ընթացքում երկու կրծքերի միջև աննշան տարբերություն նկատեք` խուճապի մի մատնվեք։ Մարդ արարածի մարմնում ոչինչ կատարելապես համաչափ չէ։ Այսինքն աննշան շեղումներն անհանգստացնող չպետք է լինեն։ Այլ բան է, եթե այդ շեղումներն առավել ցայտուն են, կամ եթե ինքնազննման արդյունքում հայտնաբերել եք ինչ-որ արտառոց բան` աննշան այտուցվածություն կամ հանգույց։ Ավելին, հուսահատվել և առավել ևս համապատասխան ինքնաախտորոշում կայացնել նույնպես խորհուրդ չի տրվում։ Մեր մասնագետների կողմից ձեռք բերված տվյալների համաձայն` զննման ենթարկված 10 կանանցից 6-7-ի մոտ առկա են կրծքագեղձի զանազան հիվանդություններ։ Եվ փառք Աստծո, հայտնաբերված շեղումը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է լինում։ Սա վերաբերում է հայտնաբերված 10 դեպքերից 9-ին։ Այդուհանդերձ, բժշկին դիմելն անհրաժեշտ է, քանի որ միայն մասնագետը կարող է տարբերել չարորակ ուռուցքը բարորակից։ Ավելին, մաստոպաթիայի բոլոր ձևերը և զանազան բարորակ գոյացությունները ենթակա են բուժման։

 

Ինքնազննման կանոնները

1. Կրծկալը հակառակ կողմից ուշի ուշով զննեք։ Անհանգստության տեղիք կարող են տալ վերջինիս վրա հայտնաբերված հետքերը։ Այս կանոնը չի վերաբերում կերակրող մայրերին և հղի կանանց, ինչպես նաև բոլոր այն մայրերին, որոնք վերջերս են դադարեցրել կրծքով կերակրելը։ Ի դեպ, «վերջերս» ասվածը տարբեր կանանց մոտ կարող է տևել 3-5 տարի, ինչը պայմանավորված է կնոջ հորմոնալ ակտիվությամբ։

2. Ձախ ձեռքը տարեք գլխի հետև և աջ ձեռքի մատներով շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը։ Շարժումների ուղղությունը պետք է լինի կրծքի եզրից դեպի կենտրոն։ Նույն կերպ զննեք նաև աջ կրծքագեղձը։

3. Հայելու առջև կանգնած` ձեռքերը բարձրացրեք վեր և հայելու մեջ նայելով` համեմատեք երկու կրծքագեղձերի ձևն ու չափը։ Ուշադրություն դարձրեք նաև դրանց մաշկին։ Ուշադիր եղեք. արդյոք մաշկը կնճռոտված և թեփոտված է՞, իսկ ստինքները` ներքաշված։ Նույն գործողությունը կատարեք` այս անգամ ձեռքերը դնելով կոնքերին և լարելով կրծքերի և ձեռքերի մկանները։

4. Բթամատի և ցուցամատի օգնությամբ փոքր-ինչ սեղմեք հարստինքային տարածքը` պարզելու համար, թե այնտեղից որևէ արտադրություն կա՞, թե՞ ոչ։

5. Պառկեք մահճակալի վրա և թիակների տակ բարձ դրեք։ Ձախ ձեռքը տարեք գլխի տակ և աջ ձեռքի մատների շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը, թևատակը, ինչպես նաև կրծքից թևատակ տանող հատվածը։ Նույն կերպ զննեք նաև ձախ կրծքագեղձը և հարակից տարածքը։

 Եղե'ք առողջ, հարգե'ք Ձեր մարմինը և այն դեռ երկար տարիներ կծառայի Ձեզ...

 

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ